Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգում է կես տարով

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգում է կես տարով
14.12.2018 | 12:23

Եվրամիության ղեկավարները երեկ Բրյուսելում հայտարարել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները 6 ամսով երկարաձգելու մասին։ Ռուսաստանի հիմնականում բանկային և էներգետիկ ոլորտները թիրախավորող պատժամիջոցների պաշտոնական երկարաձգումը սպասվում է հաջորդ շաբաթ:


«ԵՄ-ն միաձայն երկարաձգում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ հաշվի առնելով զրոյական առաջընթացը Մինսկի համաձայնագրի իրականացման հարցում», - Թվիթերում գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ