Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված նարինջն ու մանդարինը

Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված նարինջն ու մանդարինը
14.12.2018 | 12:32

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության որոշմամբ՝ Ռուսաստանից հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ և մանդարին՝ ապրանքում միջերկրածովյան վնասատու միջատի հայտնաբերման պատճառով: Ռուսաստանի հարավի կլիմայական պայմանները թույլ են տալիս նման միջատների արագ բազմացումն ու տարածումը, ինչը չափազանց վտանգավոր է: Ծառայությունից նշել են, որ Թուրքիայից ներկրվող ապրանքներում վերջերս հաճախ են հանդիպում նմանատիպ խախտումներ, ինչից ելելով՝ դեկտեմբերի 5-ից սկսած ռուսաստանյան կողմն առավել խիստ վերահսկողություն է սահմանել երկիր ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ: Շաբաթներ առաջ Ռուսաստանը հետ էր ուղարկել Թուրքիայից Նովոռոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած 550 տոննա մանդարինը՝ ներկրված ապրանքում դրոզոֆիլա միջատի հայտնաբերման պատճառով:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ