«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ներողություն է խնդրել Փաշինյանից

Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ներողություն է խնդրել Փաշինյանից
15.12.2018 | 02:39

Բելառուսի նախագահը դեկտեմբերի 6-ին Սանտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանի վարչապետից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար` պատմել է Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողներին՝ պնդելով, թե այդ օրը ներկաներից շատերն են մեկը մյուսից ներողություն խնդրել:

«Ես ներողություն խնդրեցի Նիկոլ Փաշինյանից՝ տարբեր առիթներով նրա հասցեին հայտարարություններիս համար: Պուտինը ներողություն խնդրեց բոլորից: Այնտեղ մի իսկական խառնաշփոթ էր, մենք իսկապես մեկս մյուսից ներողություն էինք խնդրում», - պատմել է Լուկաշենկոն: Փաստելով, որ այդ օրը ընդունել է իր սխալը Փաշինյանի առջև, Լուկաշենկոն կրկին առաջ է տարել սեփական տեսակետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ և կոչ արել Հայաստանի իշխանություններին համաձայնել այդ պաշտոնում իր ներկայացուցչի նշանակմանը:


«Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ՀԱՊԿ ղեկավար ընտրել, - ասել է Բելառուսի նախագահը՝ քննադատության սլաքն ուղղելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի կողմը,-խնդիրը ոչ թե մենք ենք ստեղծել, այլ՝ նա: Երբ ձերբակալում ես կազմակերպության նախկին ղեկավարին, իմաստուն եղիր և կամացուկ լուծիր այս հարցը, կընտրեինք նոր ղեկավարի, վերջինս այդքան էլ մեծ դեր չի խաղում այնտեղ, և այս պրոբլեմն էլ չէր առաջանա: Բայց չէ, Նիկոլ Փաշինյանը մեզ թաթախեց ներքաղաքական խնդիրների մեջ»:
Ալեքսանդր Լուկաշենկոն պնդել է, թե այս հարցում իրեն աջակցում են նաև կառույցի անդամ մյուս երկրների նախագահները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ «Տպավորություն էր, կարծես ես առաջ եմ նետվում, որ գլխավոր քարտուղարը մեր մարդը լինի: Ոչ, Նուրսուլթան Նազարբաևն էր, իսկ հետո նաև Վլադիմիր Պուտինն ու մյուսները պաշտպանեցին, որ նախագահությունը փոխանցվի Բելառուսին»: Լուկաշենկոն պնդել է, թե կառույցի անդամ մյուս երկրները գործնականում համաձայնության են եկել այս հարցի շուրջ, չթաքցնելով, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել և կտրուկ արձագանք է տվել: «Ես ձեզ տալիս եմ իմ երիտասարդ գեներալին, Ազգային անվտանգության խորհրդի գործող քարտուղարին», - խոսելով իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի մասին, ասել է Բելառուսի նախագահը, ընդգծելով, որ Զասը պատրաստ է այցելել կազմակերպության անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան:


«Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց՝ խոսեք նրա հետ, - դիմելով Երևանին՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հավելելով,-գուցե նա ձեզ համար ցանկացած հայից էլ լավը լինի, ինչո՞ւ եք զգուշանում բելառուսներից, չէ՞ որ մենք էլ մերոնքական ենք»:


Բելառուսի նախագահն այսօր արձագանքել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին Փաշինյանի կշտամբանքներին, միայն թե Լուկաշենկոն սեփական մեղքը բոլորովին այլ կերպ է մեկնաբանել: «Ադրբեջանցիները խնդրում էին՝ վաճառեք մեզ, իսկ մեզ պետք էր փակել այն վարկը, որ վերցրել էինք դրանից առաջ: Եվ ես ասացի՝ կվաճառեմ ադրբեջանցիներին, ու նույնանման համալիր նաև Հայաստանին առաջարկեցի: Հայերը հրաժարվեցին՝ ասելով, թե ռուսական «Իսկանդեր» ունեն, որը շքերթի ժամանակ ցույց են տվել: Մենք էլ, ադրբեջանցիների խնդրանքով, համալիրը պատրաստեցինք այնպես, որ հասցնենք և ցուցադրվի շքերթում: Թերևս, դա է իմ մեղքը, որ շտապել եմ ռազմական շքերթին հասցնել», - ասել է Բելառուսի նախագահը՝ պնդելով, թե շատ լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին ու հայերին:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ