Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկո. Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան

Լուկաշենկո. Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան
15.12.2018 | 02:46

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի առաջարկների մասին:


Լուկաշենկոն նշել է, որ հարցը քննարկվել է Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր: Նա հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միասնական լուծում գտնել հարցի համար՝ գնալով փոխզիջումների: Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:


«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացվել է 7 շրջան: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա տեղի է ունեցել Երևանում՝ ՀԱՊԿ հանդիպմանը)։ Սերժ, տուր այդ 5 շրջանը: Ինչ իմաստ ունի պահել, երբ դատարկ են: Նա ասաց, եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կշրջափակեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասել է. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում», - շարունակել է պատմել Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի այդ պահվածքն իրեն զարմացրել է: «Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում և Ադրբեջանը, և Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչո՞ւ եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Դա Ղարաբաղի մասին չէ», - հավելել է Բելառուսի նախագահը: Նա ընդգծել է խաղաղ կարգավորման կարևորությունը, որը նաև կարևոր գործոն է օտարերկրյա ներդրումների համար: Լուկաշենկոն առաջին անգամ պատմել է ևս մեկ չկայացած նախագծի մասին: Նրա ներկայացմամբ՝ խոսքն Ադրբեջանից Վրաստան ապրանքների խողովակաշարի մասին է, և Բելառուսի նախագահն այս հարցով խոսել է այդ երկու երկրների ղեկավարների հետ: «Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը», - մեկնաբանել է նա: Լուկաշենկոն նշել է, որ այն ժամանակ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որ խոսի Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ խողովակաշարն անցնի Հայաստանի տարածքով, ինչը շահավետ կլինի երկու կողմերի համար: «Սակայն հայերը կրկին հրաժարվել են: Բայց ի վերջո ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվելու», - ասել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ