Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քրդերը Սիրիայում գրավել են Իսլամական պետության վերջին քաղաքը

Քրդերը Սիրիայում գրավել են Իսլամական պետության վերջին քաղաքը
15.12.2018 | 02:53

Քրդական զորաջոկատները գրավել են Սիրիայում Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքը: Թեժ մարտերից հետո Դեյր Զոր նահանգում գտնվող Հաջին քաղաքը և հարակից գյուղերում հաստատվել են ԱՄՆ-ից աջակցություն ստացող Սիրիայի ժողովրդավարական ուժերը` հայտնում է The Guardian-ը: Հարձակումն ուղեկցվել է ամերիկյան օդուժի ռմբակոծությամբ: Հաջինում և շրջակայքում մոտ 15000 մարդ է ապրում:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ