Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Աժ ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ: Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանց գործունեությունը և ծրագրերը կբխեն Հայաստանի և Արցախի, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և համայն հայության շահերից: