Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Վանեցյան. «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելը մեղմացուցիչ հանգամանք է

Արթուր Վանեցյան. «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելը մեղմացուցիչ հանգամանք է
16.12.2018 | 12:18

Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրել են` ի՞նչ փուլում է Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին առնչվող օֆշորային գործի նախաքննությունը և նրա հայտարարությունը՝ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելը կարող է հիմք լինել կարճելու այդ քրեական գործը։ Արթուր Վանեցյանն ասել է, որ ԱԱԾ-ն ունեցել է տեղեկություն, որ «Գոլդեն փելեսը» օֆշորային ընկերություն է՝ գրանցել են օֆշորում, որ թաքցնեն իրական սեփականատիրոջը:

«Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդին է ու նրա մայրը: Գույքի ձեռքբերման միջոցները պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ու Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը: Դա, իհարկե, մեղմացուցիչ հանգամանք է, քննությունը վերջնական կիրականացվի, Ավետիսյանը պետգույքի կառավարման վարչությանը դիմել է, գործը վերջում կարճվելու է, բայց չեմ կարող ասել, թե որ հիմքով կկարճվի»: Ճշտող հարցին, թե ի՞նչ հիմքով է կարճվելու քրգործը, Վանեցյանը ատասխանեց, որ տարբեր կարող են լինել հիմքերը՝ հանցակազմի բացակայության, ոչ արդարացնող, համաներման և դատարանի որոշմամբ։ Նա նկատեց, որ եթե եղել են մարդիկ, ովքեր տնտեսական վնաս են հասցրել պետությանը, պետք է նրանց հնարավորություն տալ, որ վերականգնեն վնասը, և նրանք չդատապարտվեն։ «Եթե ասում ենք՝ մարդը գնա նստի։ Լավ, եթե մարդը գնաց նստեց՝ 1-2 տարի, պետությանը հասցրած վնասը չի փոխհատուցվում, ի՞նչ է դրանից փոխվում։ Եթե մարդը ծանր հանցագործություն չի գործել, մարդ չի սպանել, պետական դավաճանություն չի գործել, ի՞նչ է մեզ տալիս այն, որ տնտեսական հանցագործություն գործած մարդուն տանենք, նստեցնենք։ Ես գտնում եմ, որ եթե օրենսդրությունը թույլ է տալիս, պետք չէ մարդկանց տանել նստեցնել, պետք է հնարավորություն տալ, որ վերականգնեն վնասը», - հավելեց Վանեցյանը։ Հարցին, թե կարո՞ղ է նույն տրամաբանությունը գործել նաև Սաշիկ Սարգսյանի գործով, որ մեղադրվում է փողերի լվացման համար և հայտարարել էր, որ 30 մլն դոլար պատրաստ է տալ պետությանը, Վանեցյանը պատասխանեց, որ այդ հարցը կորոշվի հետագայում։

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ