Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արթուր Վանեցյանը՝ իր ընտանիքի անդամների հետ առնչվող օֆշորային ընկերությունների մասին

Արթուր Վանեցյանը՝ իր ընտանիքի անդամների հետ առնչվող օֆշորային ընկերությունների մասին
16.12.2018 | 12:20

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ իր ընտանիքի անդամները խոշոր բիզնես ունեն օֆշորային գոտում։ Լրագրողի հարցին` ԱԱԾ-ն նույն ջանասիրությամբ զբաղվում է Վանեցյանի ընտանիքի անդամների հետ կապված օֆշորային կազմակերպություններով՝ հաշվի առնելով, որ նրա հորեղբոր կինը օֆշորային գոտում ունի բիզնես և նախկին իշխանությունների ժամանակ տուգանվել է 335 հազար դոլար գումարով։ Վանեցյանը հաստատեց, որ իր եղբայրը խոշոր գործարար է, ու Հայաստանից դուրս խոշոր բիզնեսներ ունի, որոնք իր հորեղբոր կնոջ՝ Զեմֆիրա Վանեցյանի անունով են։ «Զեմֆիրա Վանեցյանը, այո, իմ հորեղբոր կինն է, որը ՀՀ-ում չի բնակվում 1988-89-ից: Իհարկե, ինքը տնտեսական գործունեությամբ չի զբաղվում, այդ ընկերությունը պատկանում է եղբորս՝ Կարեն Վանեցյանին, ով շատ խոշոր գործարար է, որը ՀՀ տարածքում որևէ բիզնես չունի ու բիզնես հետաքրքրություն չունի: Ինքը ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի՝ զուտ նրա համար, որ եղավ այս հեղափոխությունը, տենդենց գնաց, որ գան Հայաստան: Ինքն այսօր Երևանում է, խնդրեցի, ասեցի՝ արի հետս, ինձ օֆշորից հարց են տալու, արի պատասխանի՝ չեկավ», - նկատեց ԱԱԾ տնօրենը: Անդրադառնալով օֆշորային ընկերություններին, ընդհանրապես, Վանեցյանը նկատեց, որ օֆշորային ընկերություն ունենալը հանցագործություն չէ: «Դա բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից: Ինձ վերաբերող որևէ օֆշորային ընկերություն չկա, ես որևէ տնտեսական գործունեությամբ չեմ զբաղվում: Չեմ թաքցրել ու չեմ թաքցնում, որ իմ եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, և մի եղբայր էլ ունեմ՝ Արմեն Վանեցյանը, խոշոր գործարարներ են, իրենց գործունեությունը իրականացնում են Սերբիայում, Իրաքում, Ուկրաինայում, շատ երկրներում ու որևէ հանցագործություն ես դրա մեջ չեմ տեսնում: Էլի եմ ասում, չեմ հերքում, Զեմֆիրա Վանեցյանը հորեղբորս կինն է, հորեղբայրս, փառք Աստծո, դեռ կենդանի է, ապրում են Ժնևում, գաղտնալսումն էլ իրենց մոտ էի, երբ գաղտնալսվեցի: Արմեն և Կարեն Վանեցյան եղբայրներիս հետ կապված կարող են հետաքննող լրագրողները հետաքննել ու իմանալ», - հավելեց ԱԱԾ տնօրենը:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ