Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2018-ի լավագույն եվրոպական ֆիլմ է ճանաչվել «Սառը պատերազմը»

2018-ի լավագույն եվրոպական ֆիլմ է ճանաչվել «Սառը պատերազմը»
16.12.2018 | 12:21

2018-ի «լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards, EFA)։ Ֆիլմը պատմում է սառը պատերազմի տարիներին երաժշտի և երգչուհու սիրո պատմության մասին:


Սառը պատերազմ» ֆիլմի համար Պավլիկովսկին մրցանակի է արժանացել նաև «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենարիստ» անվանակարգերում, «լավագույն դերասանուհի» է ճանաչվել ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած Յոաննա Կուլիգը: Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Մարչելո Ֆոնտեն՝ «Դոգմեն» ֆիլմում դերի համար:


«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված էին նաև «Աշխարհների սահմանին» (Դանիայի և Շվեդիայի համատեղ արտադրություն, ռեժիսոր Ալի Աբասի), «Դոգմեն» (Իտալիա, Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարոնե), «Աղջիկը» (Բելգիա, Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ) և «Երջանիկ Լազար» (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռորվահեր) ֆիլմերը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ