Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եգիպտոսում հայտնաբերել է 4000 տարվա դամբարան

Եգիպտոսում հայտնաբերել է 4000 տարվա դամբարան
16.12.2018 | 12:22

Դամբարանը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի, որ ապրել է մ.թ.ա 2504-2347թթ. փարավոնների հինգերորդ դինաստիայի օրոք: Կահիրեի մոտ գտնվող Սագարան քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է ավելի քան 4000 տարեկան չուսումնասիրված գերեզման` տեղեկացրել է Եգիպտոսում Բելգիայի դեսպան Սիբի դե Կարտերը, որ նախարար Խալեդ ալ-Անանիի հետ այցելել է եգիպտական հնագիտական վայր: Սա 2018-ին կատարված ամենագեղեցիկ և ամենակարևոր հայտնագործություններից է` իր գունավոր նկարազարդումների, քանդակների և այն պատճառով, որ թալանված չէ: Նախարարը հայտնեց, որ հնագետները հետագա ուսումնասիրության համար դամբարանից կհանեն բոլոր արտեֆակտները:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ