Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի

Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի
16.12.2018 | 12:26

Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կինոյի տան դահլիճում` միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը` ստանալով 193 ձայն: Նախագահի թեկնածուներն էին` Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, նա ինքնաբացարկ հայտարարեց: 351 մասնակիցներից 60-ը ընտրել էին Խաչիկ Աբրահամյանին, 82-ը` Կարեն Աղամյանին:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, որ վստահեցին ինձ: Մենք նոր փուլ ենք սկսելու: Այսօրվանից սկսած Նկարիչների միությունը մտնում է նոր փուլ և մեկ ընտանիքի պես պետք է կարողանանք կառավարել ու վաղվա օրը ծաղկեցնել»,- նշեց Սաֆարյանը: Նախկին նախագահ Կարեն Աղամյանը շնորհավորեց նորանշանակ նախագահին և հարկ եղած դեպքում իր աջակցությունն առաջակեց նրան:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ