Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լուկաշենկոն մտածում է` ինչպես դիմակայել Ռուսաստանի ճնշումներին

Լուկաշենկոն մտածում է` ինչպես դիմակայել Ռուսաստանի ճնշումներին
16.12.2018 | 19:53

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անկախությանը նվիրված դռնփակ խորհրդակցություն է անցկացրել բարձրասիճան պաշտոնյաների հետ, գրում է տեղական թերթերից մեկը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրները: Փակ նիստի օրակարգում մեկ հարց է եղել՝ «ինչպես դիմակայել Ռուսաստանի ճնշումներին»:


«Մեծ խորհդակցություն էր նախագահի մոտ, բոլորն էլ պնդում էին, որ պետք է մինչև վերջ պայքարել՝ անկախությունը պահելու համար», - թերթին պատմել է նիստի մասնակիցներից մեկն՝ անանուն մնալու պայմանով: Շաբաթասկզբին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ելույթ էր ունեցել Բրեստում՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության նախարարների խորհրդում, ու հայտարարել, թե Մոսկվան պատրաստ է Բելառուսի հետ համատեղ դրամի թողարկման կենտրոն ստեղծել, միավորել մաքսային ծառայությունը, դատարանն ու Վերահսիչ պալատը: «Այդ դեպքում երկու պետությունները կարող են միասնական հարկային քաղաքականություն վարել»,-ընդգծել էր Մեդվեդևը: Բելառուսում հայտարարություններն ընդունել էին տնտեսական ճնշում և անկախության սպառնալիք: Հաջորդ օրը Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուս լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե իր համար «երկրի ինքնիշխանությունը սրբություն է, որի կորստյան հետ չի համակերպվի ոչ մի դեպքում»:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ