Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ղազախստանում տասնյակ ընդդիմադիրներ ու ակտիվիստներ են ձերբակալվել

Ղազախստանում տասնյակ ընդդիմադիրներ ու ակտիվիստներ են ձերբակալվել
16.12.2018 | 19:54

Ղազախստանում այսօր՝ Խորհրդային Միությունից անկախանալու օրը, ոստիկանությունը տասնյակ ընդդիմադիրների ու ակտիվիստների է ձերբակալել, որ փորձել են բարձրաձայնել տարիներ առաջ այս օրը երկրում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասին: 1986 թվականի դեկտեմբերի 16-ին հազարավոր ցուցարարներ էին փողոց դուրս եկել Ղազախստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարի պատշոնում սեփական թեկնածուին նշանակելու՝ Մոսկվայի որոշման դեմ, խորհրդային վարչակազմը ճնշել էր բողոքի ալիքը:
2011 թվականի դեկտեմբերի 16-ին էլ Ժանաոզեն քաղաքի ոստիկանությունը կրակ էր բացել աշխատավարձի բարձրացման պահանջով ցույց անող բանվորների վրա, պաշտոնական տվյալներով, 16 մարդ զոհվել էր, հարյուրը՝ վիրավորվել:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ