Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրիայի քրդերը պատրաստ են համագործակցել Ասադի ռեժիմի հետ

Սիրիայի քրդերը պատրաստ են համագործակցել Ասադի ռեժիմի հետ
16.12.2018 | 19:55

Սիրիայի տարածքում կռվող քրդական զինված խմբավորումները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ, թուրքական ԶՈւ-ի դեմ հնարավոր նոր մարտերում: Սիրիայի հյուսիսում քրդական ազգային զինված ջոկատների գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն կոչ է արել Սիրիայի իշխանություններին պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և հավելել, որ, չնայած տարաձայնություններին, իրենք պատրաստ են համագործակցության: «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդամետ խմբավորման հրամանատարներից Մազլում Քոբանին նշել է, որ իրենք պատրաստ են համարժեք պատասխան տալ թուրքական ԶՈւ-ին:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ