Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանի բալիստիկ հրթիռները բանակցությունների առարկա չեն դառնա

Իրանի բալիստիկ հրթիռները բանակցությունների առարկա չեն դառնա
16.12.2018 | 19:56

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռները նախատեսված են միայն պաշտպանության համար և բանակցությունների առարկա երբեք չեն դառնա, հաղորդում է Tasnim-ը: Նա հերքել է ԱՄՆ-ի հայտարարությունը, որ Իրանի հրթիռային փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը: «Իրանի հրթիռներն ունեն պատշպանական բնույթ: Դրանք անհրաժեշտ են զսպման համար: Ահա թե ինչու մենք ի սկզբանե դեմ էինք, որ դրանք քննարկման առարկա դառնան»,- ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ Իրանը տարածաշրջանի մյուս երկրներից շատ ավելի քիչ է ծախսում իր զինված ուժերի վրա և նշել, որ ԱՄՆ-ը չպետք է մեղադրի Իրանին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի խախտման մեջ, քանի որ ինքն է խախտում 2231 բանաձևը՝ հրաժարվելով իրանական միջուկային գործարքից:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ