Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սպասվում են տեղումներ և մառախուղ

Սպասվում են տեղումներ և մառախուղ
16.12.2018 | 19:58

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի: Երևանում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը , 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ