Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Արմեն Սարգսյան. Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները

Արմեն Սարգսյան. Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները
16.12.2018 | 19:59

Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը: Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ Արմեն Սարգսյանը նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել։ Շնորհավորում եմ Վրաստանին, երկրի նախագահին։ Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում։ Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։ Նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և հյուրերի հետ։

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ