«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վրաստանի ընդդիմությունը վրաններ տեղադրեց Թբիլիսիի կենտրոնում

Վրաստանի ընդդիմությունը վրաններ տեղադրեց Թբիլիսիի կենտրոնում
17.12.2018 | 13:08

Վրաստանի ընդդիմությունը երեկ ուշ երեկոյան վրաններ տեղադրեց Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում` սպառնալով շարունակական ցույցեր սկսել նախագահական վերջին ընտրությունները չեղարկելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: Ֆեյսբուքով դիմելով աջակիցներին՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարեց՝ իշխանությունները կեղծել են ընտրություններն ու ժողովրդին զրկել ձայնի իրավունքից: «Վրաստանը Մուգաբեի ժամանակների Զիմբաբվեն չէ, ոչ էլ Խորհրդային Միությունը կամ Թուրքմենստանը»` ասում էր նախկին նախագահը: Նա գտնում է` եկել է ժամանակը, որ Վրաստանը ոտքի կանգնի ապօրինությունների դեմ:


«Այսօր ամենակարևորը ընդդիմության միասնականությունն է: Յուրաքանչյուր ոք, եթե կարող է, պետք է շրջաններից Թբիլիսի գա, քանի որ բոլորից են գողացել ընտրությունները, բոլորին են զրկել սեփական երկրի ճակատագիրը որոշելու իրավունքից: Ուզում եմ խնդրել տաքսու վարորդներին՝ անվճար տեղափոխեք այդ մարդկանց: Դա կլինի ձեր ներդրումը Վրաստանի փրկության գործում», - ասում էր նա: Սահակաշվիլիի կոչից ժամեր առաջ Թբիլիսիից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թելավի քաղաքում կայացավ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Ստանձնելով պաշտոնը 18-րդ դարում կառուցված թագավորական նստավայրում՝ Վրաստանի առաջին կին նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, խոստացավ լինել բոլոր վրացիների, այդ թվում՝ ընդդիմախոսների ներկայացուցիչը: «Մենք շատ երկար տարիներ ենք կորցրել քաղաքական դիմակայության վրա, և ես, որպես նախագահ, օրինակ կծառայեմ մեր քաղաքացիներին և կփորձեմ համոզել, որ Վրաստանի զարգացման համար անհրաժեշտ է հասարակության համախմբվածություն ու սթափություն», - երեկ հայտարարում էր Զուրաբիշվիլին:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ