Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյանի տնտեսական հեղափոխությունը

Նիկոլ Փաշինյանի տնտեսական հեղափոխությունը
17.12.2018 | 13:09

Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով` ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը:

«Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել», - գրել է նա:

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ