Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոչ դասականի վարքագիծ` Մարուքյանը «մաշում է» Ծառուկյանին

Ոչ դասականի վարքագիծ` Մարուքյանը «մաշում է» Ծառուկյանին
17.12.2018 | 13:12

«Բան ու գործները թողել, ընկել են մեր հետևից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսելով ԲՀԿ-ի ընդդեմ ԼՀԿ-ի քաղաքականության մասին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


«Պատերա՞զմ եք մեզ հայտարարել: Լո՞ւրջ եք ասում: Ախր մոռացե՞լ եք, թե մենք՝ ով, դուք՝ ով: Մոռացե՞լ եք մեզ: Կմաշենք ձեզ: Կմաշվեք, կանցնեք, կգնաք. այ այդքան երկար կպատերազմենք: Շատ երկար կպատերազմենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով ֆեյք օգտատերերի գործունեությանը, որ հատկապես ակտիվացել են արտահերթ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող լիդերների դեբատից հետո, Մարուքյանը նշեց. «Եթե Գագիկ Ծառուկյանը նայում է, ուշադիր լսեք: Դուք ում ասես հանել եք մեր վրա, որ մենք իրենց պատասխանենք, իրենց հարվածենք, Դուք արանքից դուրս գաք: Ու հարձակվել եք մեր մարդկանց վրա Ձեր մարդկանցով, մտածում եք՝ ես պետք է պախկվեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների, ավագանու անդամների, կուսակցության ներկայացուցիչների հետևո՞ւմ, ու հետևից պատերազմե՞մ, ասեմ՝ գրեք, գրեք իր վրա: Հա՞, դա՞ եք մտածում: Դուք չեք պատկերացնում, որ ես առաջին գծում կռիվ տվող մարդ եմ, ոչ թե մարդկանց թիկունքում թաքնվող»:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ