Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արա Զոհրաբյան. Շարժման թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է

Արա Զոհրաբյան. Շարժման թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է
17.12.2018 | 13:13

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարժման թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301-ից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:


ՀՀ Սահմանադրության մակարդակով ճանաչվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Եկեղեցին կարողացել է դիմակայել այս փորձություններին և հարվածներին, շնորհիվ նաև ինքնակառավարման համակարգի:
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը թվում է, թե ուղղված է անձի դեմ, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում, այդ շարժման թիրախում Եկեղեցու ինքնակառավարման համակարգն է (եթե նույնիսկ շարժման մասնակիցները ազնիվ մղումներով են ղեկավարվում և կարծում են, որ վնաս են տալու կոնկրետ անձի՝ Վեհափառին, միևնույն է, իրենց հարվածը, հաջողվելու դեպքում, վնասելու է Եկեղեցու ինքնակառավարմանը):


Ինքնակառավարումը կառավարման տեսակ է, որտեղ կառավարող սուբյեկտն ու կառավարման օբյեկտը համընկնում են, այսինքն կոնկրետ անձանց խումբն է տնօրինում իր իսկ հարցերը, ինչը Եկեղեցու դեպքում հնարավորինս պաշտպանում է արտաքին ազդեցություններից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է ընտրելու Կաթողիկոսին և որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական հիմնահարցերի, դավանաբանական, ծիսական, կանոնական և այլ կարևոր հարցերի վերաբերյալ: Այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել:


Հանրահավաքների կամ հանրային այլ միջոցառումների միջոցով չի կարելի ազդել Եկեղեցու ներքին կյանքի վրա: Այդպիսի հնարավորություն չունի և չպետք է ունենա նաև պետությունն իր իշխանություններով: Դարեր շարունակ Եկեղեցու վրա փորձել են ազդել ոչ միայն հայրենական իշխանությունները, այլ նաև օտար պետությունները, այդ թվում՝ զավթիչները, կրոնական ծայրահեղականները, սակայն՝ ԱՊԱՐԴՅՈՒՆ:
Եթե հաջողվի քանդել Եկեղեցու ինքնակառավարման համակարգը, ապագայում Եկեղեցին խոցելի կդառնա քաղաքական ցանկացած իրադարձության առջև:
Որպես քաղաքացի ես կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին»:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ