Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսկ եթե Թերեզա Մեյը սխալվու՞մ է

Իսկ եթե Թերեզա Մեյը սխալվու՞մ է
17.12.2018 | 13:14

Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեն մեծ վնաս կհասցնի կառավարության քաղաքականությանը` հայտարարել է վարչապետ Թերեզա Համայնքների պալատում, հաղորդում է «Press Association» գործակալությունը: «Եկեք չխախտենք Մեծ Բրիտանիայի ժողովրդին տրված խոստումը: Նոր քվեարկությունն անդառնալի վնաս կհասցնի մեր քաղաքականության ամբողջականությանը», - ասել է Մեյը՝ ընդգծելով, որ երկրորդ հանրաքվեն կասկածի տակ կդնի պահպանողականների՝ «ժողովրդավարությունն իրացնելու կարողությունը»: Թերեզա Մեյի կարծիքով՝ նոր հանրաքվեն նաև «երկիրն ավելի կպառակտի, մինչդեռ հիմա անհրաժեշտ է միասնականություն դրսևորել»:
Փաստորեն` վարչապետը կուսակցական շահը վեր է դասում ժողովրդի կամքից, որ պահանջում է երկրորդ հանրաքվե ու չի ցանկանում դուրս գալ ԵՄ-ից:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ