Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Էդուարդ Ֆիլիպ. Մենք սխալվել ենք, որ չենք լսել ֆրանսիացիներին

Էդուարդ Ֆիլիպ. Մենք սխալվել ենք, որ չենք լսել ֆրանսիացիներին
17.12.2018 | 13:15

Ֆրանսիայի իշխանությունները դեմ չեն քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ ազգային նշանակության խնդիրների առնչությամբ հանրաքվեներ անցկացնելու՝ «դեղին բաճկոնների» շարժման առաջարկած գաղափարին, պահանջը կքննարկվի ամբողջ Ֆրանսիայում` հայտարարել է վարչապետ Էդուարդ Ֆիլիպը «Echos»-ին հարցազրույցում:

«Այդ բանավեճը տեղի կունենա, ես այդ գաղափարին հակադրվելու որևէ պատճառ չեմ տեսնում: Հանրաքվեների անցկացումը կարող է լավ գործիք դառնալ ժողովրդավարության մեջ, բայց ոչ ամեն հարցի և ամեն պայմանի դեպքում», - նշել է Ֆրանսիայի վարչապետը և հավելել. «Մենք սխալվել ենք, որ չենք լսել ֆրանսիացիներին: Համոզված եմ, որ նրանք ուզում բարեփոխել ֆրանսիան, ինչը մենք կշարունակենք անել՝ նախապես մեր քաղաքացիներին ներգրավվելով բոլոր գործընթացներին», - ասել է Ֆիլիպը:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ