Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը մտադիր է 120 ամերիկյան F-35 կործանիչ գնել

Էրդողանը մտադիր է 120 ամերիկյան F-35 կործանիչ գնել
17.12.2018 | 13:18

Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ` ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «ԱՄՆ-ն արտադրում է F-35 կործանիչներ: Մեզ նույնպես կմատակարարեն 120 օրինակ: Կործանիչների որոշ մասեր արտադրում է Թուրքիան», - Էրդողանին մեջբերում է թուրքական հեռուստաալիքը:


Ամռանն ԱՄՆ Կոնգրեսը սպառնացել էր Թուրքիային հրաժարվել ընդհանուր 10 մլրդ դոլար արժողությամբ 100 F-35 կործանիչի մատակարարումից, եթե Անկարան Ռուսաստանից գնի С-400 զենիթահրթիռային համակարգերը:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ