ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Էրդողան. Թրամփը դրական է արձագանքել Սիրիայում ծրագրվող թուրքական գործողությանը

Էրդողան. Թրամփը դրական է արձագանքել Սիրիայում ծրագրվող թուրքական գործողությանը
17.12.2018 | 22:53

«Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի»` Կոնյայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը` պնդելով, որ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելն արժանացել է Սպիտակ տան հավանությանը:


«Գործողությունների մեկնարկի մասին մենք պաշտոնապես հայտարարեցինք անցած շաբաթ: Ես քննարկել եմ այս հարցը նաև պարոն Թրամփի հետ և ստացել նրա դրական արձագանքը: Սիրիայի հետ 500 կիլոմետրանոց մեր սահմանի երկայնքով մենք այնպիսի գործողություն կիրականացնենք, որ այնտեղ տեղակայված ոչ մի ամերիկացի զինվորական չտուժի», - հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 252

Մեկնաբանություններ