«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Անադոլու»-ի անդրադարձը հայաստանյան նոր քաղաքական իրավիճակին

«Անադոլու»-ի անդրադարձը հայաստանյան նոր քաղաքական իրավիճակին
17.12.2018 | 22:59

Թուրքական «Անադոլու»-ն մանրակրկիտ անդրադարձել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու թավշե հեղափոխությանը՝ վերլուծելով քաղաքական իրավիճակը, հին ու նոր իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կանխատեսվող տարբերություններն ու, իհարկե, հայաստանյան նոր քաղաքական իրավիճակից Թուրքիայի ունեցած սպասումները:


«Հայաստանում Փաշինյանի ժամանակաշրջանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» վերնագրով հոդվածում թուրքական իշխանամետ լրատվամիջոցն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանություններից Թուրքիայի սպասումները մեծապես կապված են Ադրբեջանի սպասումների բավարարման հետ:
«Նախորդ ղեկավարների արած ներքին ու արտաքին քաղաքական սխալներն ուղղելու հարցում Փաշինյանն առավել ազատ է: Ի վերջո՝ նա ունի խորհրդարանի մեծամասնության և հասարակական լայն զանգվածների աջակցությունը, մյուս կողմից՝ աշխատելու է իրեն աջակցող նախագահի հետ»,- նշում է թուրքական գործակալության ադրբեջանցի թղթակից Ջևիդ Վելիևը՝ ընդգծելով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները սովորաբար չեն տիրապետել բոլոր առավելություններին միասին վերցված: Մյուս կողմից էլ, ըստ հոդվածի հեղինակի, սա բերում է մի իրավիճակի, երբ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հասնելու հարցում, ցանկացած հետքայլի դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի հենց Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ նա չի կարողանա որպես արդարացում օգտագործել խորհրդարանի, ժողովրդի կամ նախագահի աջակցության բացակայության պատրվակը: Հեղինակը ուշադրություն է հրավիրում նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի՝ արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններին, որոնցով պարտադիր է համարել բանակցային գործընթացում Արցախի իշխանությունների մասնակցությունը: Թուրքական լրատվամիջոցը շեշտում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար նման դիրքորոշումն անընդունելի է, քանի որ իրենք Արցախի գործող իշխանություններին համարում են ազգայնական ու ծայրահեղական ուժեր: «Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հայերի համաձայնության չի կարող որևէ պայմանավորվածություն ձեռք բերվել: Սա բավական ճգնաժամային կետ է: Լեռնային Ղարաբաղը գտնվում է բավական ծայրահեղական դիրքորոշման տեր հայերի ձեռքում ու խաղաղության համար վարվող բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար նախ պետք է փոխվի այդ ղեկավարությունը: Եթե հայկական կողմն այս ուղղությամբ որևէ փոփոխություն չի նախատեսում՝ կարելի է ասել, որ սա խաղաղ բանակցային գործընթացի համար Փաշինյանի ստեղծած ծուղակն է», - գրում է «Անադոլուն»՝ հավելելով, որ այս հարցում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի իրական նպատակներն ու անկախ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ուժի տեր լինել-չլինելը ցույց կտա ժամանակը:


Հայ-թուրքական հարաբերությունների մասին հոդվածի հեղինակը նկատում է, որ Հայաստանի նոր իշխանություններն այս հարցում նախկիններից տարբերվող դիրքորոշում, կարծես թե, չեն որդեգրել: «Ընտրություններից առաջ հայտարարություններում Փաշինյանն անընդհատ շեշտում էր Թուրքիայի առաջադրած նախապայմանները: Մինչդեռ Թուրքիան այս հարցում ունի ոչ թե նախապայմաններ, այլ հստակ պահանջներ. Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում գալ Ադրբեջանին գոհացնող արդյունքի, հրաժարվել Թուրքիայից հողային պահանջներից ու, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումներից»,- եզրափակում է «Անադոլու»-ն:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ