Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արտակ Զեյնալյան. Հեղափոխությունից հետո դատական համակարգի անկախությունը երաշխավորված է

Արտակ Զեյնալյան. Հեղափոխությունից հետո դատական համակարգի անկախությունը երաշխավորված է
17.12.2018 | 23:00

Արտակ Զեյնալյանը դեռ չգիտի՝ նոր կառավարության ձևավորումից հետո կշարունակի՞ պաշտոնավարե: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նախարարի պաշտոնակատարը չշտապեց կանխատեսումներ անել, ասաց՝ սպասենք, առաջիկայում ամեն ինչ պարզ կդառնա։ «Նախարարի պաշտոնը քաղաքական է և մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի, վարչապետի հայեցողությամբ», - ընդգծեց Զեյնալյանը։ Քանի դեռ նոր կառավարություն չի ձևավորվել, նախարարի պաշտոնակատարը ներկայացնում է մայիսից նոյեմբեր ոլորտում իրականացված բարեփոխումները։ Դրանցից ամենահիշվողը համաներման մասին օրենքն է։ Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմարկներից ազատ է արձակվել 550 դատապարտյալ։


Համաներումը տարածվել է նաև «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների վրա։ Նրանցից Հայկ Կյուրեղյանը օրերս հայտարարել էր. «Հայաստանում այս պահին կա երկու քաղբանտարկյալ։ Նրանք են «Սասնա ծռեր»-ի կալանքի տակ գտնվող երկու անդամները՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը»։ Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ զոհված երեք ոստիկանի սպանության մեջ։ «Կարծում եմ, որ ոչ, նրանք քաղաքական բանտարկյալներ չեն: Եթե համաներման մասին օրենքը, անշուշտ, վստահ եմ, շատ լավ գիտեք, բացառություն է կատարված սպանության համար դատապարտվածների մասով։ Մարդիկ են սպանվել, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է որպես կյանքի իրավունքի երաշխավոր նաև ապահովել արդյունավետ քննությունը, իսկ դրա բաղադրատարրերից է բացահայտումը գործի և մեղավորներին պատժելը, արդարացի, համաչափ պատիժ նշանակելը նրանց նկատմամբ»` ասաց Արտակ Զեյնալյանը։ Նա պնդեց՝ հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության օրոք դատական համակարգի անկախությունը եղել է երաշխավորված։ Իսկ այն կարծիքների առնչությամբ, թե ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսումներից երևում է, որ նրանք ուղղորդում են դատավորներին, Զեյնալյանն ասում է՝ այդ ձայնագրությունները հետապնդում են կոնկրետ նպատակ, հետևաբար՝ շանտաժ են ու ահաբեկչություն։ «Այս կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ դատական ակտեր, որոնք չեն բավարարել և չեն գոհացրել, ասենք, կալանքի միջնորդություն ներկայացրած մարմնին։ Դատարանը անկախ է, և նաև դատական ակտերը կարող են չգոհացնել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց, իսկ այդպիսի դեպքեր հիմա շատ կան ու շատացել են, ավելի կշատանան, և հավասարակշռությունը աստիճանաբար պետք է վերականգնվի», - նշեց նախարարի պաշտոնակատարը։

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ