ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Լավրով․ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը

Լավրով․ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը
17.12.2018 | 23:02

Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը "Комсомольская правда" ռադիոկայանին հարցազրույցում: Պատասխանելով Հայաստանում տեղակայված երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին՝ Լավրովն ասել է. «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»: Նա հավելել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում նաև Ղազախստանի հետ:
Ռադիոկայանի լրագրողների հետ Լավրովը երկար խոսում էր, թե ինչու է Հայաստանում ամերիկյան դեսպանատունը այդքան մեծ, իսկ Ռուսաստանինը՝ փոքր: ՌԴԱԳ նախարարն ասում էր, որ, այո, Սորոսը, օրինակ, շատ ակտիվ է աշխատում Հայաստանում, Լավրովն ասել է «մեր տարածքում» նկատի ունենալով հետխորհրդային տարածքը: Նա ասել է, թե Ռուսաստանը միշտ էլ աշխատել է Հայաստանի համակարգային ընդդիմության, այդ թվում «Ելք» խմբակցության 9 պատգամավորների հետ։ Նա խոսել է «փափուկ ուժի» մասին՝ նկատելով, թե Ռուսաստանը այսօր էլ շարունակում է համագործակցել հայաստանյան բոլոր ուժերի հետ: Սերգեյ Լավրովը կարծես արդարանում էր՝ հայտարարելով, թե Ռուսաստանը զիջում է ԱՄՆ-ին հետխորհրդային տարածքում և Հայաստանում, քանի որ նման հսկայական բյուջե չունի։


"Комсомольская правда"-ին հարցազրույցում Լավրովն ասել է, որ չնայած «Ռուսաստանի դեմ ատելությանը» ԱՄՆ-ում, որը նա կապում է բացառապես ամերիկյան ներքին գործերի հետ, Ռուսաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ այն ոլորտներում, որոնք կարևոր են երկու երկրների համար, և որտեղ կա սպառնալիք, օրինակ՝ Սիրիայում։
Նախարարը խոսել է նաև Ուկրաինայի մասին, խոստացել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ չի պատերազմելու, սակայն կոշտ արձագանքելու է ուկրաինական ցանկացած սադրանքի։ Մոսկվան, Լավրովի խոսքով, չի ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները։ Ուկրաինայի իշխանություններին թե "Комсомольская правда"-ի լրագրողները, թե ՌԴ ԱԳ նախարարը անվանել են «ֆաշիստական»։ Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը տվյալներ ունի, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «իր արևմտյան կուրատորների հետ» առաջիկայում սադրանքներ է նախապատրաստում, որոնց, վստահեցրել է նա, Ռուսաստանը կոշտ պատասխան է տալու։

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ