«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վերաքննիչը մերժել է Քոչարյանի պահանջը՝ պարտադրել Փաշինյանին ներողություն խնդրել իրենից

Վերաքննիչը մերժել է Քոչարյանի պահանջը՝ պարտադրել Փաշինյանին ներողություն խնդրել իրենից
17.12.2018 | 23:03

Վերաքննիչ դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ, 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանի բողոքը, որով նախկին նախագահը դատարանին խնդրում էր պարտադրել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, միևնույն ժամանակ՝ մինչև «Մարտի 1»-ի գործի քննության ավարտը արգելել Փաշինյանին հրապարակայնորեն մեկնաբանել Քոչարյանի վերաբերյալ քրեական գործերի հետ կապված հանգամանքները։ Ռոբերտ Քոչարյանը հայցում պնդել էր, որ դատարանը վարչապետի պաշտոնակատարին պետք է պարտավորեցնի հրապարակայնորեն ներողություն խնդրել արտահայտության համար. «... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...»։


Ըստ դատական տեղեկատվական համակարգի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգել է, որ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Դատարանը գտել է, որ պատասխանող կողմը, այսինքն՝ Փաշինյանը, լիարժեքորեն օգտվում է Եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքից, և որ բողոք բերած անձի պնդումները հիմնավորված չեն։
Նախկին նախագահի պաշտպանական կողմի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, և վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել նշված գործի ընթացքի վրա ու առաջացնել անմեղության կանխավարկածի խախտում։

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ