Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Համալիրում ժողով է արել և ասել, որ իմ աշխատաոճն իրենց դուր չի գալիս»

«Համալիրում ժողով է արել և  ասել, որ իմ աշխատաոճն իրենց դուր չի գալիս»
18.12.2018 | 02:14

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել: Դեկտեմբերի 1-ից նա դադարեցրել է իր պաշտոնավարումը: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այս որոշումը պայմանավորել է ֆինանսական չարաշահումներով։ Մարզահամերգային համալիրի աշխատակիցներն ու մտավորականները ի պաշտպանություն Վազգեն Ասատրյանի ստորագրահավաք են կազմակերպել և ուղարկել Նարեկ Բաբայանին:
Խնդրին առնչվող մի քանի հարց ուղղեցինք ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ:


-Պարոն Ասատրյան, ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, դուք դա որակել եք բամբասանք, որն ապացույց չունի:
-Իրենից հարցրեք` որտեղի՞ց են գտել, հորինել: Ես իրենց ձեռք չեմ տալիս, քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ զբաղվել և չեմ զբաղվելու: Համալիրում ժողով է արել և ասել, որ իմ աշխատոճն իրենց դուր չի գալիս: Իսկ զրպարտելով պաշտոն վերցնելը, որ իրենց թիմակիցն աշխատի, սխալ եմ համարում:
-Տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվելու:
-Ո՞վ է լինելու, այսպես ասած, ժյուրին, պետգույքի աշխատողնե՞րը, ճի՞շտ եմ հասկանում: ՈՒրիշ հարց, եթե դա լինի բաց մրցույթ, ժյուրիի կազմում էլ լինեն մշակույթի, մարզաշխարհի գործիչներ, ճարտարապետներ... Ժողովուրդը թող ընտրի, ոչ թե պետգույքի կառավարման կոմիտեն:
-Ի՞նչ է պահանջում մարզահամերգային համալիրի ղեկավարումը:
-Համալիրը պատմամշակութային բացառիկ կառույց է, չափազանց մեծ ու «քմահաճ», պետք է սիրեք տան նման, պետք է հասկանաք, ամեն քարի, պատի, բետոնի ձայնը լսեք:
-Կա՞ն ծրագրեր, որ անավարտ մնացին:
-Տանիքի վերանորոգման հետ կապված ծրագիր կար, ու դրա համար գումար պետք չէր, այդ գումարը տանիքում է (մոտ 200 տոննա պղինձ կա): Մոտ 100 տոննա կթեթևանար շենքը, քանի որ նոր տեխնոլոգիաներով տանիքն ավելի թեթև կլիներ, դեռ գումար կմնար հետնամասի սրահը վերանորոգելու համար, սրճարան կկառուցվեր: Այդպես էլ նախատեսած է եղել` սկսած 1983-ից: Ծրագիր կար նաև շարժասանդուղքները վերանորոգելու և աշխատեցնելու, բայց դա էլի ծախսերի հետ էր կապված: Իսկ մենք մեր արտաբյուջետային գումարներով երկու նոր դահլիճ բացեցինք, վերանորոգեցինք շրջադարձային տրիբունան, շենքի ներսն ու դուրսը, նորացրինք լուսային համակարգը, նորոգեցինք երաժշտական գործիքները: Զբոսայգին, որ խուլիգանանոց էր, այսօր լուսավոր է, բարեկարգված։ Ի վերջո, ՀՀ միակ ՊՈԱԿ-ն է, որ այս երեք տարվա մեջ աճ է ունեցել և պետբյուջե հարկեր ու տուրք է վճարել: 2016-ին շուրջ 31 միլիոն ենք վճարել, 2017-ին՝ 78 միլիոն, այս տարի մինչև դեկտեմբեր արդեն 80 միլիոնն անցել ենք: Շենքը աշխատում էր, պետբյուջեից տալիս էին 45 հոգու չոր աշխատավարձ, բայց մենք ունեինք 60 աշխատող, օպերային թատրոնը, որ համալիրի կեսի չափ է, 21 հավաքարար ունի, մեզ 6 հավաքարարի հաստիք էին տվել, աշխատում էին 11-ը: Մենք 9 հեկտար տարածք ունենք դրսում, որը միշտ մաքուր է և կանաչապատ:
-Կա՞ սպասում, հույս։
-Ճիշտն ասած, ոչ մի բանի չեմ սպասում: Ես շարունակում եմ իմ կյանքը Երևանում, կզբաղվեմ իմ երաժշտությամբ, արվեստով, մշակույթով, ես մտածելու բան չունեմ: Թող իրենք մտածեն, շենքն է ափսոս...

Ճեպազրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ