Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Խաղից հետո ես յոթերորդ երկնքում եմ»

«Խաղից հետո ես յոթերորդ երկնքում եմ»
18.12.2018 | 02:32

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի առաջնության տասնյոթերորդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» մրցակցության մասին, որն ավարտվել է տանտերերի հաղթանակով, 3:1 հաշվով, իրեն համակած հույզերն ու զգացումները հայտնել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Խաղից հետո ես յոթերորդ երկնքում եմ: Տղաներն այսօր անհավանական խաղացին: Շաքիրիին խաղադաշտ հանելու պահը վատ չէր ընտրված: Մեզ անհրաժեշտ էր մեկը, որը կարող էր խփել: Բայց այդ, ինչպես էին պայքարում տղաները:Դա անհավանական ուժեղ մրցակցի հետ պայքարի ու ֆուտբոլի խառնուրդ էր: «Յունայթեդը» չէր կամենում պաշտպանական ֆուտբոլ խաղալ, սակայն մենք նրանց բաց չէինք թողնում: Այսօր մենք խաղում էինք «Յունայթեդի» դեմ: Վայրկյան իսկ չէինք մտածում տիտղոսի մասին: Մենք ցանկանում էինք հաղթել դժվարին խաղում: Մենք գիտենք, որ լավ թիմ ենք: Մեզ հարկ էր դա ապացուցել ու շարունակել ապացուցել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ