«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռքբերումը

Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռքբերումը
18.12.2018 | 12:27

«Ադրբեջանական բանակի սպառազինությունը թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդի ցանկացած օբյեկտ, սակայն Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռքբերումը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ վստահեցնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական գործոնը հզոր ռազմական ներուժն է: «Այսօր մեր տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշտությամբ ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը զինվորականների բնակարանամուտի արարողության ժամանակ: Ադրբեջանի նախագահը նաև նշել է.«Այս տարի ստորագրվել են բազմաթիվ կարևոր պայմանագրեր, որոնց շրջանակներում երկիրը կստանա ամենաժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան»։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հավաստիացրել է, որ ադրբեջանական բանակին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել 11 հազար հեկտար հող Նախիջևանի ուղղությամբ, որ Երևանը բազմիցս հերքել է։ Ալիևը նաև պնդել է, թե ադրբեջանական բանակը վերցրել է ռազմավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները, հաղորդակցությունը Հայաստանի տարածքում:


Ալիևի հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ռազմական արդյունաբերության ծավալները վերջին 11 տարում ավելացել են 33 անգամ։ Փոխնախարար Յախյա Մուսաևի խոսքով՝ ռազմական նշանակության արտադրության ծավալների 80 տոկոսը պաշտպանական և հատուկ նշանակության զինատեսակներն են: Բաքուն սկսում է «Յալգուզագ» (Yalquzaq) դիպուկահար հրացանի և թեթև գնդացիրների արտադրությունը:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ