Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս է եկել

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս է եկել
18.12.2018 | 12:31

ՀՀԿ նախագահի նախկին առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել` հաստատել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը: Կարեն Կարապետյանին առաջադրել են Зарубежнефть-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: Зарубежнефть-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ՌԴ-ին:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ