Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատահական չէ, որ Լուկաշենկոն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին

Պատահական չէ, որ Լուկաշենկոն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին
18.12.2018 | 12:34

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հետընտրական զարգացումներին, ասել է. «Ակնհայտ է, որ Դուշանբեի՝ սահմանի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունը կայացավ և պահպանվեց այն համաձայնության դիմաց, որ ընտրություններից հետո իշխանությունները կարողանալու են էլ ավելի ինտենսիվ ու առարկայական աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ։ Կարևոր է այս փուլի համար, որ երկու կողմն էլ զսպվածություն է ցուցաբերում իր գնահատականներում, ինչը, չի բացառվում, որ այն պատճառով է, որ կողմերը դեռ ծանոթ չեն միմյանց իրական մտադրություններին կամ ակնկալիքներին։ Պատահական չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, և փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին»:


Մեկ այլ փորձագետ Սյուզան Ստյուարտի խոսքով՝ այդ գաղտնազերծումներն աննպատակ չեն, նման ծրագրեր եղել են ու կան բանակցային սեղանին և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կառաջարկվեն կողմերին: Ըստ նրա՝ ամենևին էլ զարմանալի չէ, որ կան կարգավորման առանձին փաթեթներ, որի մասին շատ հաճախակի է խոսել ադրբեջանական կողմը՝ ցանկանալով բանակցությունները տեղափոխել Ռուսաստանի վերահսկողության տակ, դժգոհ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Ստյուարտի ենթադրություններով՝ դժվար չէ կանխատեսել, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում այս ծրագիրը, և ոչ թե՝ գործընթացը ՄԽ հովանու ներքո։
«ՄԽ գործընթացով, ամենայն հավանականությամբ, ավելի հավասարակշռված լուծումներ են ներառված, քան կարգավորման առանձին փաթեթում։ Ամենաուշագրավն այս ամենում այն է, թե ինչպես է այս ակնկալիքներին պատասխանելու ՀՀ նոր իշխանությունը, ինչպիսի մարտավարություն է որդեգրելու բանակցային նման գործընթացում», - ասել է նա:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ