Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ում սկսել են կասկածել Սերժ Սարգսյանին

ՀՀԿ-ում սկսել են կասկածել Սերժ Սարգսյանին
18.12.2018 | 12:40

«Հրապարակը» գրում է. ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ։ Կուսակցության արմատական թեւը ընտրությունների գիշերը խնդրել-աղաչել է նրան գրեթե բոլոր տեղամասերում բողոքարկել արդյունքները՝ համոզելով, որ ամեն տեղ 2-3 քվե հետ կբերեն ու կանցնեն ԱԺ։ Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի է մնացել՝ «բան չի փոխվի», ինչը կասկած է գցել նրանց սիրտը, որ «շեֆը կամ վախենում է, կամ պայմանավորվել է»։

Ընտրություններից հետո ՀՀԿ-ն դեռ ԳՄ նիստ չի հրավիրել։ Իսկ առաջիկայում նիստ նախատեսվա՞ծ է։ «Երբ նախատեսենք, կտեղեկացնենք»,- ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի ղեկավար Ռուբիկ Թադեւոսյանը․ «Դեռ ընտրությունների արդյունքները երեկ են ամփոփել, համբերեք»։ Հնարավո՞ր է մտափոխվեք եւ ընտրությունների արդյունքները բողոքարկեք ՍԴ-ում։ Թադեւոսյանը նյարդայնացել է․ «Դուք երեւի իրավիճակին չեք տիրապետում, մեր հայտարարությունը կարդացեք»։

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ