Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում իշխանությունից հեռացնել Ասադին

ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում իշխանությունից հեռացնել Ասադին
18.12.2018 | 12:41

ԱՄՆ-ը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում իշխանությունից հեռացված տեսնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն չի պատրաստվում երկրի վերակառուցման համար գումար հատկացնել, քանի դեռ իշխանությունն արմատապես չի փոխվել` ասել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պահանջում էր Ասադի հեռացումը, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն հասկացել է, որ Ասադը, այնուամենայնիվ, կմնա: «Մենք ցանկանում ենք արմատապես ուրիշ ռեժիմ տեսնել, սակայն դա չի նշանակում, որ դա ռեժիմի փոփոխություն է. մենք չենք փորձում ազատվել Ասադից»,-ասել է Ջեֆրին: Նա մանրամասնել է, որ Սիրիայի վերակառուցման համար կպահանջվի 300-400 մլրդ դոլար: Նրա կարծիքով՝ Արևմուտքն ու միջազգային կառույցները ֆինանսական օգնություն չեն տրամադրի, եթե երկրի իշխանությունների վարած քաղաքական գիծը չփոխվի: Ջեֆրին կոչ է արել Սիրիայից հեռացնել իրանական ուժերը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «Սիրիան գեթ մեկ դոլար չի ստանա, քանի դեռ Իրանն այդ երկրում ներկայություն ունի»:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ