Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփն Էրդողանին չի խոստացել Թուրքիային արտահանձնել Գյուլենին

Թրամփն Էրդողանին չի խոստացել Թուրքիային արտահանձնել Գյուլենին
18.12.2018 | 12:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չի խոստացել Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին: «Նախագահ Էրդողանի հետ՝ G20-ի ժամանակ կայացած հանդիպման ժամանակ նախագահը չի ստանձնել Գյուլենին արտահանձնելու պարտավորությունը», - հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը խոստացել է Թուրքիային հանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ