Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ

Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ
18.12.2018 | 21:10

«Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ»` այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա չթաքցրեց, որ հարցն անհանգստացնում է ռուսական կողմին. «Իմ տպավորությամբ, իմ ունեցած տեղեկությամբ, հայկական կողմի հետ երկխոսությունը ընթանում է բավականին կառուցողական։ Այսինքն, կա փոխըմբռում այդ հարցերում, և ես չեմ բացառում, որ որևէ փուլում մենք կհասնենք ընդհանուր փոխըմբռնման ու պայմանավորվածության: Թե ինչ տեսքով այդ պայմանավորվածությունը կամրագրվի, ես այս պահին չեմ կարող ասել, բայց որևէ արգելքի կամ թելադրանքի մասին անգամ խոսք լինել չի կարող»։


Դեսպանը խմբագրեց երեկ "Комсомольская правда"-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովի հարցազրույցը` նա հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը արգելող փաստաթղթի մշակումը մոտենում է ավարտին: Սերգեյ Կոպիրկինը հաստատեց, որ խոսքը կենսաբանական լաբորատորիաների մասին է, բայց չհստակեցրեց, թե որ գերատեսչություններն են բանակցում այս հարցում։ Ռուսական կողմի արգելքների մասին դեսպանն ասաց. «Ես կցանկանայի մի փոքր փոխել տոնայնությունը, Դուք ասում եք «պայմանագիր», «համաձայնագիր», «արգելող»... ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել։ Խոսքը գնում է երկու սուվերեն, հավասար իրավունքներ ունեցող պետությունների համագործակցության մասին։ Հավատացեք ինձ, հարաբերությունները հենց այս հենքի վրա էլ կառուցվում են։ Կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցի շուրջ»: Լաբորատորիաները գտնվում են Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Երևանում։

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ