Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱԳՆ. Կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական են

ԱԳՆ. Կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական են
18.12.2018 | 21:11

Կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում` ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», - ասել է նա: Հարցին, թե ի՞նչ մեկնաբանություն կտա Լավրովի բարձրաձայնած փաստաթղթի առնչությամբ, Աննա Նաղդալյանը ասել է․- «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ