Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Manchester United-ը պաշտոնանկ է արել Ժոզե Մոուրինյոյին

Manchester United-ը պաշտոնանկ է արել Ժոզե Մոուրինյոյին
18.12.2018 | 21:12

Manchester United ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է աշխատանքից: Reuters-ի փոխանցմամբ, ակումբի ղեկավարությունը հրաժարվում է պորտուգալացի մասնագետից, քանի որ Manchester United-ը գրանցել է պրեմիեր լիգայում 28 տարում ամենավատ արդյունքը 17 տուրից հետո:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Ժոզե Մոուրինյոյին թիմում կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան», - ասվում է Manchester United-ի պաշտոնական հայտարարությունում: Առաջիկայում կնշանակվի մարզիչի պաշտոնակատար, որ կաշխատի մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ այդ ընթացքում ակումբը կլուծի նոր մշտական մարզիչ գտնելու հարցը: Manchester United-ը պրեմիեր լիգայում 26 միավորով 6-րդ տեղը տեղում է, 19 միավորով հետ է մնում առաջին տեղում գտնվող Liverpool-ից: Manchester United-ը Մոուրինյոյի ղեկավարման օրոք 2016-17-ին շահել է Եվրոպայի լիգայի գավաթը և պրեմիեր լիգայում երկրորդ տեղն է գրավել: Այդ մրցաշրջանում թիմի կազմում էր խաղում Հենրիխ Մխիթարյանը: Sky Sports-ի տեղեկությամբ՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվելու նախկին կիսապաշտպան Մայքլ Կարրիկը:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ