«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ժնևում քննարկվում է Սիրիայի Սահմանադրության հարցը

Ժնևում քննարկվում է Սիրիայի Սահմանադրության հարցը
18.12.2018 | 21:13

Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը Սիրիայի հարցով: Քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում Զարիֆը նշել է, թե դրական արդյունք է ակնկալում հանդիպումից: Հայտնի է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի նախագահած հանդիպման ժամանակ կողմերը կհայտարարեն սահմանադրական հանձնաժողովի ստեղծման մասին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն, քաղաքական անցումային փուլում նախատեսվել էր փոփոխել Սիրիայի Սահմանադրությունը, ձևավորվելու էր 150 հոգուց բաղկացած սահմանադրական հանձնաժողով, որի մեջ ընդգրկվելու էին 50-ական ներկայացուցիչ Սիրիայի իշխանություններից, ընդդիմությունից, սիրիացի մտավորականության և հասարակական կազմակերպություններից:


Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները սիրիական հարցով քառակողմ հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել մինչև տարեվերջ ավարտել սահմանադրական հանձնաժողովի կազմավորման գործընթացը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ