Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԼՂ հակամարտության հարցում Մոսկվան կողմ է Երևանի ու Բաքվի ուղիղ երկխոսությանը

ԼՂ հակամարտության հարցում Մոսկվան կողմ է Երևանի ու Բաքվի ուղիղ երկխոսությանը
18.12.2018 | 21:15

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի դիրքորոշումն անփոփոխ է` այսօր ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք շարունակում ենք աշխատել Մինսկի խմբի ֆորմատով։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է ու ելնում է հակամարտության խաղաղ կարգավորման անփոխարինելիության սկզբունքից՝ երկու կողմերի համաձայնության պայմանով», - ասաց ՌԴ դեսպանը։ ՌԴ դեսպանի խոսքով՝ այս առումով իրենց աշխատանքի առաջնահերթություններից մեկն է կողմերի միջև ուղիղ երկխոսության խթանումը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ