Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Կոպիրկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է որոշվի այնպես, որ արդյունավետությունը չթուլանա

Սերգեյ Կոպիրկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է որոշվի այնպես, որ արդյունավետությունը չթուլանա
18.12.2018 | 21:17

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին:
«Ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ, ուստի այդ սյուժեն մեկնաբանելու հնարավորություններս սահմանափակ են: Կարծում եմ՝ ՌԴ դիրքորոշման հիմքում հետաքրքրվածությունն է` ամրապնդելու կազմակերպությունը, ՀԱՊԿ անդամ երկրների համաձայնությունը: Կազմակերպության համար այժմ ակտուալ հարցը պետք է որոշվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև ամրանա, այդ թվում, հնարավոր է, կազմակերպության գործունեության ինչ-ինչ իրավական հիմքերի կատարելագործման շնորհիվ, որոնք, գուցե, այսօր առկա որոշ հարցերի պատճառն են»,- ասաց նա:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ