«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սերգեյ Կոպիրկին. Գյումրիում կնոջը սպանելու դեպքի քաղաքականացումը չի նպաստի օբյեկտիվ և արդյունավետ քննությանը

Սերգեյ Կոպիրկին. Գյումրիում կնոջը սպանելու դեպքի քաղաքականացումը չի նպաստի օբյեկտիվ և արդյունավետ քննությանը
18.12.2018 | 21:19

Գյումրիում դեկտեմբերի 2-ին կնոջը սպանելու դեպքով, որում մեղադրվում է ռուս զինծառայողը, ռուսական 102-րդ ռազմաբազայի և հայ իրավապահների միջև կա սերտ համագործակցություն` ասուլիսում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսական ռազմաբազայի և հայ իրավապահների միջև սերտ համագործակցություն կա` Հայաստանի օրենսդրության հիման վրա: Պետք չէ քաղաքականացնել այս հարցը: Իհարկե, դա սարսափելի հանցագործություն է: Օգտվելով առիթից՝ խորին ու անկեղծ ցավակցություններս եմ հայտնում դեպքի հետևանքով մահացած կնոջ հարազատներին և բարեկամներին: Բնականաբար, այս հանցագործությունը պետք է քննվի, և մեղավորը պետք է պատիժ կրի: Բայց մենք անթույլատրելի ենք համարում այս հարցի քաղաքականացումը: Քաղաքականացումը չի նպաստի օբյեկտիվ և արդյունավետ քննությանը», – ասաց Կոպիրկինը:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ