Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՌԴ դեսպանը՝ Ադրբեջանին զենքի մատակարարման մասին

ՌԴ դեսպանը՝ Ադրբեջանին զենքի մատակարարման մասին
18.12.2018 | 21:20

Հայաստանում ՌԴդեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր ասուլիսում խուսափեց հստակ պատախանել հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին՝ այդպիսով զինելով Հայաստանի թշնամուն:

«Ես պատրաստ չեմ խոսել ռազմաքաղաքական համագործակցության մանրամասների մասին: Ուղղակի կասեմ, որ այն ռազմաքաղաքական համագործակցությունը, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ, կառուցված է գլխավոր սկզբունքի վրա՝ թույլ չտալ տարածաշրջանում բալանսի խախտում: Այսինքն՝ չանել ինչ-որ բան, որը կարող է իրական վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության»,- ասաց դեսպանը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ