Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայկ Մարությանը գերազանցեց Տարոն Մարգարյանին

Հայկ Մարությանը գերազանցեց Տարոն Մարգարյանին
18.12.2018 | 21:21

Երևանի 2019-ի բյուջեի նախագիծն առաջիկայում պետք է ներկայացվի քաղաքի ավագանու հաստատմանը: Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել նոյեմբերի 14-29-ը՝ e-draft.am կայքում:


2018-ի համեմատ 2019 -ի բյուջեի նախագծով աճել են մայրաքաղաքի բյուջեի և եկամուտները, և ծախսերը: Եթե այս տարվա բյուջեով եկամուտները կազմում էին 80 մլրդ 189 մլն 969.8 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 80 մլրդ 237 մլն 969.8 հազար դրամ, 2019-ի բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են 83 մլրդ 077 մլն 572.0 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 84 մլրդ 346 մլն 812.0 հազար դրամ: Էապես աճում է Երևանի բյուջեի դիֆիցիտը: Եթե այս տարվա բյուջեով նախատեսված դեֆիցիտը 48 մլն դրամ էր, 2019-ի բյուջեի նախագծով նախանշված է ռեկորդային՝ 1 մլրդ 269 մլն 240 հազար դրամ դեֆիցիտ:
Տարիներ շարունակ քննադատված ծախսերը ոչ թե նվազման միտում են դրսևորում, այլ աճում են: Այն ծախսերը, որոնք քաղաքացիները նախկին իշխանություններից տարիներ շարունակ պահանջել են կրճատել, հաջորդ տարվա բյուջեով ավելանալու են: Օրինակ՝ կավելանան արտասահմանյան գործուղումների, պաշտոնյաների պարգևավճարների և նվիրատվությունների գումարները: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն արդեն հաղորդագրություն է տարածել:


Տարոն Մարգարյանը մշտապես քննադատվել է գործուղումների համար հսկայական գումարներ ծախսելու հարցով, Հայկ Մարությանը: 2019-ի գործուղումների գումարները ավելացրել է` եթե այս տարի հատկացված էր 62.7 մլն դրամ, հաջորդ տարի գործուղումների վրա կծախսի կրկնակի՝ 112.7 մլն դրամ:


Քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների հարցը ևս մշտապես քննադատվել է: Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից 2019-ի համար աճել է 1,2 միլիարդ դրամով, հասնելով 1 մլրդ 991.4 մլն դրամի: Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն ևս աճ է արձանագրել՝ 9.2 մլն դրամից հասնելով ռեկորդային 169.1 մլն դրամի:
Երևանի նոր իշխանությունները չեն պատրաստվում կրճատել տոնական զարդարանքի գումարները. 50 մլն դրամ հատկացվել էր այս տարի, հաջորդ տարի ևս 50 մլն կհատկացվի:
Երևանի բնակիչների համար կարևոր նշանակության խնդիրների հատկացումները չեն ավելանում: Երևանցիները թիվ մեկ խնդիրներից են համարում տրանսպորտի հարցը: Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ի փոխարեն 2019-ի բյուջեի նախագծով նվազել է՝ կազմելով 13 մլրդ 275 մլն:


Վերելակների հիմնանորոգման բյուջեն նվազել է 78 մլն, կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն՝ 576 մլն, փողոցների լուսավորման բյուջեն՝ շուրջ 1 մլրդ դրամով:
Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 մլն-ից նվազել է մինչև 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով:


Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը ևս 2019-ի բյուջեի նախագծով նվազել են: Եթե 2018-ի բյուջեով հատկացված էր 2 մլրդ 172 մլն 857.6 հազար դրամ, 2019-ին նախատեսված է 2 մլրդ 114 մլն 819.6 հազար դրամ: Առողջապահության ոլորտին էլ քաղաքի բյուջեից ընդամենը 479 մլն 960.0 հազար դրամ է հատկացվելու հաջորդ տարի: Դրոշներին հատկացվող գումարների չափը ևս տարիներ շարունակ քննադատության թիրախում է եղել: 2019-ի բյուջեի նախագծով դրոշների տեղադրմանը կհատկացվի 45 մլն դրամ, նույնքան էլ այս տարի էր հատկացված:


Ուշագրավ է «նվիրատվություններ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տողը: 2019-ի բյուջեի նախագծով այդ տողով սահմանված է 570 մլ դրամ: Այս հոդվածով էին Երևանի նախկին իշխանությունները գումարներ փոխանցում «Երևան» հիմնադրամին:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ