Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զարուհի Փոստանջյան. Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի, ես նրան մեղադրում եմ պետական դավաճանության մեջ

Զարուհի Փոստանջյան. Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի, ես նրան մեղադրում եմ պետական դավաճանության մեջ
18.12.2018 | 21:22

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ ապրիլ-մայիսի իրադարձությունները Երևանում և ՀՀ-ում իշխանափոխություն էին, մինչդեռ կեղծիքի միջոցով օգտագործում են հեղափոխություն անունը: Այսօր ասուլիսում նա հայտարարեց, որ իշխանափոխություն անելով իրենց մտքում ունեին առաջին հերթին արցախյան խնդիրը: Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի: «Ես կարծում եմ՝ նախապես արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ հող հանձնելու վերաբերյալ: Ես նախորդին էլ եմ մեղադրել, իրեն էլ եմ մեղադրում պետական դավաճանության մեջ, և այս մարդը, ով մի քանի տարի առաջ ԱԺ-ում նախաձեռնել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, այդ ժամանակ նույնպես նրան էլ էր մեղադրում պետական դավաճանության մեջ, մինչդեռ այս պահին այդ մասով նա լռել է, և ըստ էության սրանք նույն զույգն են, նույն ծրագիրն են սպասարկում՝ հող հանձնելու ծրագիրը»,-ասաց նա:


Փոստանջյանը ներկայացրեց փաստեր. «Վերջին յոթ ամիսներին Նախիջևանի կողմից ադրբեջանցիները 500 մետր են առաջ եկել, նախկինում դա եղել է 5000 մետր, հետո տարածում են, թե իրենց տարածքում են առաջ եկել, իսկ ո՞վ է ասում, որ Նախիջևանը Ադրբեջանի տարածքն է, ինչ է՝ այդքան շուտ մոռանո՞ւմ եք, որ Նախիջևանը հայկական պետականության բաղկացուցիչ մասն է: Եթե նրանք մոտենում են, մոտենում են հատուկ նպատակով։ Գործող իշխանությունը դա կանխելու որևէ քայլ չի արել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա նույն մեղադրանքն ուղղեց նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, չնայած Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասաց, որ նախկին նախագահը հրաժարվել էր 5 շրջանները հանձնելու իր և Պուտինի առաջարկը: «Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանձնել հողերը, նա ինքն էր տվել նման հարցազրույց Կիսելյովին: 2011-ին, երբ Սարգսյանը պետք է ուղևորվեր Կազան, ես հանդիպել եմ նրան Ստրասբուրգում:


Հարցն արդիական էր, որ նա պետք է գնար, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեր հող հանձնելու վերաբերյալ: Այդ ժամանակ ես իրեն ասացի, որ եթե համաձայնեք ու ստորագրեք, կլինեք դավաճան, ու ինչպես վրեժ ենք լուծել մեր ազգի թշնամիներից ցեղասպանություն իրականացնողներից, այդպես էլ Ձեզնից էլ ենք լուծելու»,-ասաց նա: Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պնդումների մասին Զարուհի Փոստանջյանն ասաց, որ զավեշտալի է, որ բռնապետն է նրան ծաղրում:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ