Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու Մոսկվան չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին

Ինչու Մոսկվան չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
18.12.2018 | 21:23

Միջպետական արարողակարգով նախատեսված չէ շնորհավորանք` այսօր ասուլիսում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։


«Սա միջպետական արարողակարգի հարց է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում: Մենք հետևում ենք Հայաստանի կառավարության ու խորհրդարանի ձևավորման գործընթացին»,- նշեց դեսպանը։ Կոպիրկինը շեշտեց, որ ռուսական կողմը տրամադրված է ակտիվ համագործակցել ՀՀ նոր ղեկավարության հետ՝ փոխըմբռնման, վստահության պայմաններում, համատեղ լուծելու խնդիրները:


Հարցին՝ Հայաստանում ընկալո՞ւմ են Ռուսաստանին որպես դաշնակից՝ հաշվի առնելով ռուս զինծառայողների հետ կապված միջադեպերը, Մոսկվայի կողմից Բաքվին վաճառվող զենքը և այլն, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց. «Իմ տպավորությամբ՝ Ռուսաստանն ընկալվում է որպես դաշնակից: Դա հիմնավորված է ռազմաքաղաքական համագործակցությամբ և այլ գործոններով, որոնք բնորոշ են դաշնակցային հարաբերություններին»: Հարցին՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կա՞ զենքի գնման նոր պայմանագիր, նա պատասխանեց. «Ես պատրաստ չեմ խոսելու ռազմաքաղաքական համագործակցության փաստաթղթերի մասին: Դա իմ լիազորությունը չէ: Ես կարող եմ ասել միայն այն, որ այն պայմանագիրը, որը կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, չի ենթադրում տարածաշրջանում բալանսի խախտում: Մենք չենք անում այն, ինչ ռիսկի տակ կդնի տարածաշրջանային կայունությունն ու Հայաստանի անվտանգությունը»: Խոսելով գազի պայմանագրի ավարտի մասին՝ նա նշեց, որ բանակցություններն ընթանում են:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ