Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասադը ողջունել է Հայաստանի ջանքերը հետպատերազմական Սիրիայի վերականգնման գործում

Ասադը ողջունել է Հայաստանի ջանքերը հետպատերազմական Սիրիայի վերականգնման գործում
18.12.2018 | 21:24

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հավանություն է տվել Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի ներգրավմանը։ Երեկ Դամասկոսում Ասադն ընդունել է հայ գործարարների պատվիրակությանը։ «Սուրիա» հեռուստաընկերության փոխանցմամբ` հանդիպմանն Ասադը ներկայացրել է Սիրիայի տնտեսության վերակառուցման առաջնահերթ խնդիրները և ողջունել Հայաստանի ջանքերը հետպատերազմական Սիրիայի վերականգնման գործում։


«Սկզբունքային դիրքորոշումը, որը ցուցաբերում է բարեկամական Հայաստանի Հանրապետությունը՝ Սիրիային աջակցելով ահաբեկիչների բանդաների դեմ պատերազմում, նրան դասում է այն երկրների շարքում, որոնց մասնակցությունը Սիրիայի վերականգնման ջանքերում առավել գերադասելի է Դամասկոսի համար», - ասել է Ասադը։ Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ անցած կիրակի Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Դամասկոսի առևտրի պալատի ղեկավարների և անդամների հետ, հայաստանցի գործարարներին կոչ է արվել օգտվել Սիրիայում ներդրումներ անելու հնարավորությունից։ Պատվիրակության անդամները ցանկություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի, սննդամթերքի, կահույքի արտադրության բնագավառներում։ ՍԱՆԱ-ն նաև հաղորդում է, որ հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սիրիայի խորհրդարանի նախագահի, վարչապետի հետ։ Սիրիայի վարչապետի հետ հանդիպմանը Հայաստանի պատվիրակության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել է, թե հայաստանցի գործարարները շահագրգռված են օգտվել Սիրիայում ներդրումներ կատարելու հնարավորությունից և աջակցել երկու երկրների մասնավոր սեկտորների համագործակցության զարգացմանը։


Հայաստանի պատվիրակության հանդիպումներին մասնակցել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ