Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ուժերի հայտնվելը «չի կարող թուլացնել հայկական կողմի զգոնությունը»

Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ուժերի հայտնվելը «չի կարող թուլացնել հայկական կողմի զգոնությունը»
19.12.2018 | 13:02

2018-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը հայտարարել է, որ, հաշվի առնելով ծառայության ներուժը, նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի մարտական հենակետերը: Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ ժամկետներում է դա արվելու: ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել է. «Որևիցե կերպով դա մեր պաշտպանողականության վրա չի ազդելու: Մեր ծառայությունը շարունակում է նույն բովանդակությամբ, նույն կարգով, նույն հաճախականությամբ տարվել: Եվ ցանկացած ձևով իրավիճակի հսկողությունը հայկական ուժերի կողմում է շփման գծում: Որևիցե ձևով դա չի կարող ազդել մեր զգոնության, ծառայության կազմակերպման հետ կապված»:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ